Արայիկ Մանուկյանը հեռացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարի պաշտոնից` անցնելով խմբագրական աշխատանքի: Այդ մասին նա այսօր հայտնել է «Ազատություն» ռադիոկայանին:
Այսուհետ նա զբաղեցնելու է «Մեդիա սթայլ» ընկերության խմբագրական խորհրդի նախագահի եւ միացյալ խմբագրության գլխավոր խմբագրի պաշտոնը:
«Մեդիա սթայլ» ընկերությունը հրատարակում է «90 րոպե» ֆուտբոլային շաբաթաթերթը եւ շուտով հրատարակելու է «Կապիտալ» բիզնես շաբաթաթերթը: