Մատչելիության հղումներ

Ի՞նչ են անում ուսխորհուրդները ուսանողների համար


Ուսխորհրդի նախագահ Համլետ Մանուկյանը «Մաքս Լիբերթի»-֊ին ասաց, թե կառույցի հիմնական նպատակը ուսանողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է: Նրանց գործառույթներից է նաեւ ուսանողների ժամանցի, հանգստի, ներհամալսարանական կյանքի կազմակերպումը:

Ուսխորհուրդն ունի 7 հանձնաժողով՝ մշակույթի եւ սպորտի, լրատվության, արտաքին կապերի, իրավական, գիտակրթական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական: Ուսանողների մեծամասնությունը, սակայն, նույնիսկ տեղյակ չէ, որ կան հանձնաժողովներ, որոնք ինչ-որ աշխատանքներ են կատարում: Մինչդեռ Համլետը հպարտությամբ նշում էր, թե ինչ խնդիրներ են լուծում այս պահին:

«Իսկ եթե ուսանողները չգիտեն, դա իրենց անտարբերության արդյունքն է»,֊ - ավելացրեց նա:

«Ուսխորհուրդները կոչված են ոչ թե պաշտպանելու մեր շահերը, այլ` ռեկտորատին եւ դեկանատներին ազատելու ավելորդ խնդիրներից, իսկ նրանց կազմակերպած միջոցառումներն ու հանգիստը կարծես միայն կառույցի անդամների համար են», - նշում են երիտասարդները եւ ավելացնում, որ կրթական բարեփոխումների ճանապարհին պետք է լուծել նաեւ այս խնդիրը, քանի որ իրենց շահերի պաշտպանությունը եւ ձայնի իրավունք ունենալը շատ կարեւոր է:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG