Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են նոր շարժական հոսպիտալ


Շաբաթավերջին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակը հայտարարեց Հայաստանի զինված ուժերին նոր շարժական հոսպիտալ տրամադրելու մասին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, դա 1,2 միլիոն դոլար արժողությամբ շարժակազմ է, որը կարող է տեղակայվել աշխարհի ցանկացած վայրում` հնարավորություն ընձեռելով ապահովել բուժօգնություն եւ վիրաբուժական ծառայություններ հայ զինվորականների համար:

Հոսպիտալի շահագործման համար պատասխանատու 43 հայ բուժաշխատողները համար ամերիկյան սպաները ու տարբեր մասնագիտության տեր զորակաչված բուժաշխատողները մեկշաբաթյա դասընթաց են անցկացրել:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին, Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Էնթոնի Գոդֆրին նշեց, որ շարժական հոսպիտալը առանցքային կլինի դաշնային կամ ՆԱՏՕ-ի ուժերի կազմում Հայաստանի հետագա ներգրավմանն աջակցելու, տարերային աղետների հետ կապված ճգնաժամային իրավիճակներում մարդասիրական բուժօգնություն ցուցաբերելու, ՆԱՏՕ-ի հետ համատեղ ռազմաբժշկական գործողությունները բարելավելու հարցում եւ կօգնի Հայաստանին ձեւավորել «փոխլրացնող հզություն», որը կարող է խիստ արժեքավոր լինել բազմազգ ուժերի գործողությունների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG