Մատչելիության հղումներ

Թբիլիսիում չի լինի Վլադիմիր Պուտինի անունը կրող փողոց


Վրաստանի մայրաքաղաքում որեւէ փողոց չի վերանվանվի ի պատիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` անկախ ռուս-վրացական հարաբերությունների վիճակից:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարելով այդ մասին` Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան ասել է, որ երկրի մայրաքաղաքում կան Ջորջ Բուշի անունը կրող փողոց եւ Հեյդար Ալիեւի պողոտա:

«Բայց Միացյալ Նահանգները երբեք անեքսիայի չի ենթարկել վրացական հողերը, եւ Թբիլիսին ու Վաշինգտոնը դավանում են նույն ժողովրդավարական արժեքները», - փաստարկել է Ուգուլավան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG