Մատչելիության հղումներ

«ՀՄՀ - Հայաստան» ծրագիրը ստացավ երկրորդ ֆինանսական հատկացման երկրորդ մասնաբաժինը


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ին (ՀՄՀ - Հայաստան) է փոխանցել երկրորդ ֆինանսական հատկացման երկրորդ մասնաբաժինը` 270 հազար 835 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են «ՀՄՀ – Հայաստան»-ի մամլո գրասենյակից:

Առաջին մասնաբաժինը ստացվել էր հունվար ամսին եւ կազմում էր 1 միլիոն 456 հազար 112 դոլար:

ՀՄԿ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ կնքված համաձայնագրով նախատեսված վճարային հատկացումները հաստատվում են եռամսյակային կտրվածքով եւ ամսական կտրվածքով փոխանցվում են «ՀՄՀ - Հայաստան»-ի բանկային հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG