Փետրվարի 5-ին Բաքու է ժամանելու Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանրային կապերի գծով տեղակալ Քոլին Գրաֆին: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հանրային կապերի բաժնի ղեկավար Ջոնաթան Հենիքը:
Այցի առաջին օրը Քոլին Գրաֆին մեկնելու է Խաչմազի շրջան, որտեղ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Յաշար Գարաեւի հետ համաձայնագիր է ստորագրելու:
Պետքարտուղարի տեղակալը հանդիպելու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քոլին Գրաֆիի Ադրբեջան կատարելիք այցը կավարտվի փետրվարի 7-ին: