Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ «Մայքրոսոֆթ»֊-ը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին


Երեկ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի կառավարության եւ «Մայքրոսոֆթ»-֊ի միջեւ համագործակցության մասին:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունում, «Մայքրոսոֆթ»֊-ը Հայաստանում կիրականացնի մի շարք ներդրումային, կրթական եւ ինովացիոն ծրագրեր: Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանում ստեղծել «Մայքրոսոֆթ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոն:

Նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ «Հայաստանի կառավարուոթյունն, իր հերթին, կշարունակի գործադրել բոլոր ջանքերը հեղինակային իրավունքների պաշտպանության ուղղությամբ եւ միջոցներ կձեռնարկի պետական կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»֊-ի օրինական ծրագրային փաթեթների կիրառման համար:

«Մայքրոսոֆթ»-֊ը աշխարհի խոշորագույն ընկերություններից է, իսկ նրա ղեկավար Բիլ Գեյթսը տարիներ շարունակ համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG