Մատչելիության հղումներ

Ռուսաստանում գրանցվել են թռչնագրիպի առաջին դեպքերը այս տարվա ընթացքում


Ռուսաստանում արձանագրվել են թռչնագրիպի առաջին դեպքերը այս տարվա ընթացքում: Ինչպես հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր» գործակալությունը, մահացու H5N1 վիրուսը հայտնաբերվել է Ռուսաստանի հարավում՝ Կրասնոդարի երկրամասում, երեք տնային տնտեսություններում սատկած թռչունների մոտ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, «Ռոսսելխոզնադզոր»-ի խոսնակը հաստատել է, որ հայտնաբերվածը հենց H5N1 վիրուսն է:

Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում՝ կանխելու վարակի տարածումը այն երեք բնակավայրերում, որտեղ վիրուսը հայտնաբերվել է՝ Լաբինսկում, Ուպորնայայում եւ Բորոդինսկայայում:

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են նաեւ, որ հետազոտությունները կատարվել են տեղական լաբորատորիաներում, եւ հետագա հետազոտությունները իրականացվելու են արդեն Մոսկվայում:

Անցյալ տարի Ռուսաստանում գրանցվել է թռչնագրիպի 90 դեպք, որոնց մեծամասնությունը՝ հարավային շրջաններում, հատկապես Հյուսիսային Կովկասում:

2003 թվականից ի վեր աշխարհում թռչնագրիպով հիվանդացել է 270 մարդ, որոնցից 164-ը մահացել է:

Ռուսաստանում թռչնագրիպով մարդկանց վարակվելու դեպքեր մինչ օրս չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG