Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանկանում է նավթավերամշակման գործարան կառուցե՞լ


«Կոմերսանտ» թերթն այսօր պնդում է, թե Հայաստանի իշխանությունները մտադիր են նավթավերամշակման գործարան կառուցել Իրանի սահմանին:

Ըստ թերթի՝ նման տեղեկություններ են հաղորդել երեկ Սոչիում գտնվող հայկական պատվիրակության անդամները:

«Կոմերսանտ»֊-ը տեղեկացնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի քանի օր առաջ ժամանել էր Մոսկվա, հանդիպումներ է ունեցել արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունում եւ «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունում:

Թերթի վկայությամբ՝ այս ծրագրի իրականացումն առաջարկվել է «Գազպրոմնեֆտ» ընկերությանը, որը պետք է 200-֊կիլոմետրանոց նավթատար կառուցի Թավրիզից մինչեւ Հայաստանի սահմանը, քանի որ նավթը ստացվելու է Իրանից:

Իր հերթին, «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությանն առաջարկվել է նավթավերամշակող գործարանից դեպի Իրան երկաթուղային գիծ կառուցել, քանզի արտադրանքի մի մասը վերադարձվելու է Իրան:

Հայաստանի իշխանությունները երբեք չեն հայտարարել նավթավերամշակման գործարան կառուցելու մտադրության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG