Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում


Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայանալու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Այդին Միրզազադեն, հանդիպումը անցկացվելու է ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի շրջանակներում՝ ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG