Երեքշաբթի օրը Ստամբուլում տասնյակ հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին, որը սպանվել է անցած շաբաթ:
Մոտ 100 հազար մարդ հավաքվել էր «Ակոս» թերթի խմբագրության առջեւ, որտեղ սպանվել էր Դինքը: Այնուհետեւ թափորը շարժվեց դեպի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցին: Մարդիկ սեւ եւ սպիտակ պաստառներ էին բերել, որոնց վրա գրված էր` «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայ ենք», «301 հոդվածն է մարդասպանը»:
8֊-կիլոմետրանոց երթը ուղեկցվում էր ծափողջույններով: Մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում:
Դինքի կինը՝ Ռաքելը կարծիք հայտնեց, թե իր ամուսինը սպանվեց «ճշմարտության եւ բարեկամության նկատմամբ տածած սիրո համար»:
Եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստի արարողության ժամանակ Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն ասաց, որ «պետք է բացահայտվեն այդ մութ արարքի բուն պատասխանատուները»:
«Մենք ակնկալում ենք մեր պետությունից եւ թուրք ժողովրդից, որ չմոռանան, որ մենք` հայերս, հազարավոր տարիներ ապրել ենք այս հողի վրա եւ ներկայումս Թուրքիայի հանրապետության քաղաքացիներն ենք: Այս առումով թող մեզ չդիտեն որպես օտար եւ հավանական թշնամի: Եվ հուսով ենք, որ դասագրքերից ու դպրոցներից սկսած արշավ կձեռնարկվի, որպեսզի հնարավոր լինի մեզ որպես թշնամի ընկալելու մտայնությունը վերացնել»,֊ - ասաց պատրիարքը:
«Հավատում ենք, որ դասագրքերից ու վարժարաններից սկսած աշխատանք պետք է տարվի հասարակությունում տիրող հակահայկական դրսեւորումները մինչեւ վերջ ոչնչացնելու համար: Հրանտը իր կյանքի ընթացքում պայքար մղեց թուրք եւ հայ ժողովուրդների երկխոսության զարգացման համար: Խորհրդանշական է, որ իր հուղարկավորությունը առիթ դարձավ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների մեկտեղման համար: Վստահ ենք, որ մեզ բոլորիս նման հանգուցյալը երջանիկ պիտի լիներ, եթե այս մեկտեղումը վերածվեր իրական երկխոսության»,֊ - եզրափակեց թուրքահայերի հոգեւոր առաջնորդը:
Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Արարողությանը ներկա էին նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Ալի Շահինը եւ ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն:
Հրանտ Դինքի ընտանիքի անդամներին փոխանցվեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի ցավակցական նամակը, որտեղ նշված է. - «Մենք բոլորս Ձեզ հետ մեկտեղ ողբում ենք այս դաժան, անհարկի, աներեւակայելի ու անսահման կորուստը: Հրանտն ավելին էր, քան թերթի խմբագիր: Նա մարմնավորում էր մի ողջ ժողովրդի բաղձանքները: Նա մեծ երազող էր, ով հավատում էր մարդկության բարությանն ու փոփոխություններ իրականացնելու կարողությանը: Հրանտը եռանդուն կերպով պայքար էր մղում հանուն անհատի ազատության ու անկախության, որպես փոփոխության ու առաջընթացի հասնելու միջոցի»:
Հրանտ Դինքի աճյունը ամփոփվեց Ստամբուլի հայկական գերեզմանատանը:
«Ակոս» թերթի խմբագրապետի հուղարկավորությունը լուսաբանում էին աշխարհի առաջատար լրատվամիջոցները: Այն ուղիղ եթերում հեռարձակվում էր Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ:
Ռուբեն Մելոյան, Ստամբուլ