Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ երեկ Մոսկվայում հանդիպելուց հետո հայտնեց, որ փորձ է արվել քննարկել «որոշ սկզբունքների երկրորդ շերտը»:
«Կարող եմ ասել, որ այս անգամ փորձ արվեց որոշ սկզբունքների երկրորդ շերտը քննարկել. որպես առաջին քայլ՝ մի քիչ խորացնելու բանակցությունները»,֊ - ասաց Հայաստանի արտգործնախարարը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:
«Այս առումով հանդիպումը դրական մթնոլորտում անցավ: Չեմ կարող ասել, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել. բայց, կարծում եմ, արդյունավետ փորձ էր, եւ պետք է շարունակել բանակցությունները»,֊ - նշեց Վարդան Օսկանյանը:
Նրա վկայությամբ՝ բանակցությունների հիմքում շարունակում է մնալ ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված փաստաթուղթը:
Նախարարը քիչ հավանական համարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:
Նա հայտնեց, որ Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Վարդան Օսկանյանի վկայությամբ՝ համանախագահները Մամեդյարովի հետ երեքշաբթի օրը մեկնել են Բաքու: Չորեքշաբթի օրը նրանք կժամանեն Երեւան, հանդիպում կունենան Ղարաբաղի իշխանությունների հետ (կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում), իսկ հունվարի 26֊-ին նրանց կընդունի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ազա Բաբայան, Մոսկվա