Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որը հետ էր կանչվել սեպտեմբերին՝ ռուս-֊վրացական հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառով, այսօր վերադարձել է Թբիլիսի:
Կովալենկոն երեկ «Աէրոֆլոտ»-֊ի թռիչքով ժամանել էր Երեւան, որտեղից էլ այսօր մեքենայով ուղեւորվել է Վրաստան: Օդային եւ ցամաքային կապը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դեռեւս բացակայում է:
Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ դեսպանը իր հավատարմագրերը կհանձնի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:
ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ Կովալենկոն Վրաստանում դեսպան է նշանակվել հուլիսին եւ չի հասցրել իր հավատարմագրերը հանձնել նախագահին, քանի որ սեպտեմբերի 29֊-ին հետ է կանչվել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները ձերբակալել են 5 ռուսաստանցի զինծառայողի` մեղադրելով նրանց լրտեսության մեջ: