Մատչելիության հղումներ

Մամեդյարովը մեկնել է Մոսկվա՝ խորհրդակցելու համանախագահների հետ


Հայաստանցի պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ հանդիպումից առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում կկայանա վաղը:

Նախատեսվում է, որ Օսկանյան-Մամեդյարով մոսկովյան հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG