Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Երեւանում կարող է կայանալ վրաց-֊օսական հանդիպում


Հունվարի 21-֊ին Երեւանում կարող է կայանալ Հարավային Օսիայի հակամարտության կարգավորմամբ զբաղվող հանձնաժողովի հանդիպում:

Հանձնաժողովի կազմում են Վրաստանի, Հարավային Օսիայի, Հյուսիսային Օսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, բոլոր կողմերը, բացի Վրաստանից, համաձայնել են հանդիպել Երեւանում: Վրաստանը ուսումնասիրում է Երեւանում հանդիպում կազմակերպելու առաջարկը:

Վրաց-֊օսական հակամարտությամբ զբաղվող հանձնաժողովի այս տարվա առաջին հանդիպումը Երեւանում անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է ԵԱՀԿ-֊ի թբիլիսյան ներկայացուցչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG