Մատչելիության հղումներ

Աշխարհը երկու րոպեով մոտեցավ Արմագեդոնին


Աշխարհի գիտնականները երեկ երկու րոպեով առաջ բերեցին այսպես կոչված Սեւ օրվա ժամացույցի սլաքները, որոնք ցույց են տալիս, թե որքան մոտ է Երկիրը կործանմանը: Գիտնականները, որոնց թվում բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ կան, բացատրեցին դա միջուկային զենքի տարածմամբ եւ գլոբալ ջերմացմամբ:

«Այժմ կեսգիշերին 5 րոպե է պակաս»,֊ - փաստել է բրիտանացի հանրահայտ ֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը, երբ խորհրդանշական ժամացույցի մեծ սլաքը, որը 2002 թվականից ի վեր ցույց էր տալիս 11:53, երկու րոպեով առաջ է շարժվել:

Խորհրդանշական ժամացույցի գաղափարը ծնվել է 1947 թվականին, երբ միջուկային հետազոտություններով զբաղվող գիտնականները սլաքները կանգնեցրել են 11:53-֊ի վրա: Այդ օրվանից սլաքները տարբեր ուղղություններով շարժվել են 17 անգամ՝ ըստ աշխարհում տեղի ունեցող դրական կամ բացասական փոփոխությունների:

Աշխարհը կործանմանն ամենից մոտ է եղել 1953 թվականին, երբ Սեւ օրվա ժամացույցը ցույց է տվել 11:58:

1991 թվականին՝ ԽՍՀՄ-֊ի փլուզումից հետո, աշխարհը 17 րոպեով հեռացել է կործանման կեսգիշերից:

«Այն ժամանակից ի վեր, երբ առաջին ատոմային ռումբերն ընկան Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա, աշխարհը դեռ երբեք այսքան վտանգավոր ընտրության առջեւ չի հայտնվել»,֊ - ասված է գիտնականների երեկ տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ խորհրդանշական ժամացույցի սլաքները երկու րոպեով առաջ են բերվել միաժամանակ Վաշինգտոնում եւ Լոնդոնում տեղի ունեցած արարողությունների ժամանակ:

Բրիտանիայի գլխավոր գիտական կենտրոնի՝ Թագավորական ընկերության նախագահ Մարտին Ռիսը փաստել է. - «Միջուկային զենքը առաջվա նման ամենաաղետալի սպառնալիքն է մարդկության համար, սակայն կլիմայի փոփոխությունը եւ որոշ տեխնոլոգիաներ նույնպես կարող են վերջ տալ քաղաքակրթությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG