Մատչելիության հղումներ

Կանադահայ միլիոնատերը ցանկանում է գնել «Մարսել» ֆուտբոլային թիմը


Կանադահայ գործարար Ժակ Քաչքարը մտադիր է գնել Եվրոպայի ամենահայտնի թիմերից մեկը՝ ֆրանսիական «Մարսել»-֊ը: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ժակ Քաչքարը, որը ծնվել է Սիրիայում եւ մեծացել Լիբանանում, պատրաստվում է 115 միլիոն եվրո ներդնել «Մարսել» ակումբը ծանր վիճակից դուրս բերելու համար:

«Մարսել»-֊ը, որը մեծ հաջողությունների է հասել 90-֊ականներին, այժմ չի փայլում իր խաղով:

«Ես սիրում եմ Ֆրանսիան եւ Մարսել քաղաքը՝ հենց դա է ինձ դրդել այդ քայլին»,֊ - պարզաբանել է կանադահայ միլիոնատերը, որն ամեն ամառ հանգստանում է Ֆրանսիայի հարավում եւ դիտում «Մարսել»-֊ի խաղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG