Սակայն այս ձմռան նորմայից ավելի ցածր ջերմաստիճանը ավելացնում է հատկապես Երեւանի 4567 բազմաբնակարան շենքերի բնակիչների հոգսերը:
Շատ շենքեր պաշտպանված չեն ցրտից, դրանց մուտքերը չեն ջեռուցվում, չեն ջեռուցվում նաեւ շենքի այն հատվածները, որտեղ տեղադրված են ջրագծերը: Ուստի պատահական չէ, որ շատ շենքերի բնակիչներ զրկվել են ջրամատակարարումից եւ Ամանորը դիմավորել են դատարկ ծորակներով:
«Խոհանոցում ջուր չի գալիս ընդհանրապես, իսկ բաղնիքում ջուրը ծորակից չի գալիս, բայց խողովակներից հոսում է: Ամբողջ օրը շորով սրբում եմ, որ գոնե ներքեւի հարեւանի գլխին չթափվի», - բողոքում է Արաքսյա Կալամքարյանը: Նա միայնակ թոշակառու է ու վախենում է, որ իրենց շենքի ջրագծերը ոչ միայն սառեն, այլեւ պայթեն: Նման հեռանկարը ավելի է հեռացնում ծորակից ջուր ունենալու` բնակիչների հույսը:
Ստեղծված վիճակի համար բնակիչները մեղադրում են ջրմուղին, բնակշահագործման գրասենյակներին կամ համատիրությանը` ասելով, որ իրենք ամեն ամիս վճարում են, որպեսզի իրենց շենքը նման խնդիրներ չունենա: Իսկ համատիրություններում պատասխանում են, որ գումարներն այնքան էլ շատ չեն, իսկ բնակիչները չեն մտածում իրենց բնակարանի դռնից այն կողմ գտնվող ոչ մի սանտիմետրի մասին:
Կենտրոնի համատիրության կառավարչի տեղակալ Սեդրակ Հովհաննիսյանը ասում է, որ Կենտրոնի համատիրությունը կառավարում է 619 բազմաբնակարան շենք: Նրա խոսքերով` այս օրերին համատիրության բանվորները գրեթե շուրջօրյա են աշխատում, որպեսզի հասցնեն շենքերի սառած խողովակները կարգի բերել: Անցյալ ձմռան համեմատությամբ այս ձմեռ խնդիրները խողովակների հետ անհամեմատ շատ են:
«Բանվորները շենքերի սառած խողովակները տաքացվում են, դրանց միջի ջուրը հալչում է` ժամանակավորապես վերացնելով խնդիրը, սակայն ոչ ոք չի երաշխավորում, որ հաջորդ գիշեր սառնամանիքը չի սառեցնի խողովակները, եւ որ ավելի վատ է` դրանք չեն պայթի»,- ասում է Սոս Ասատրյանը, ում բնակարանը սառած խողովակների պատճառով նույնպես ջրի խնդիր ունի:
Բնակիչների եւ համատիրությունների սիզիփոսյան աշխատանքը կվերջանա միայն գարնանը, երբ սառնամանիքները դադարեն:
«Որպեսզի բանը չհասնի ջրագծերի սառչելուն, անհրաժեշտ է կոմպլեքս լուծում», - ասում է Հովհաննիսյանը: -֊ «Դա, սակայն, մեծ գումարների հետ է կապված: Այդպիսի գումարներ համատիրությունը չունի»:
Տաթեւիկ Լազարյան