Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի առաքելությունը «բնապահպանական աղետ» է գնահատել հրդեհները Ղարաբաղի հարակից տարածքներում


ԵԱՀԿ-ի գնահատող առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում հրդեհները գնահատել է «բնապահպանական աղետ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության առաջին քարտուղար Խազար Իբրահիմը:

Իբրահիմի խոսքերով, «փաստաթղթում ճանաչվում է Ադրբեջանի հրդեհված տարածքներում կենսաբազմազանությանը, էկոհամակարգին, հողին հասցված վնասը, այն, որ հրդեհների հետեւանքով ստեղծվել են բնակչության նորմալ կենսագործունեությանը չհամապատասխանող պայմաններ»:

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, նշելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ անցյալ տարի ընդունած բանաձեւում անհրաժեշտ է համարվում հրդեհված տարածքներում բնապահպանական գործողությունների իրականացումը՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, հայտարարել է. - «Հաշվի առնելով, որ այդ տարածքը օկուպացված է հայկական զինված ուժերի կողմից, անհրաժեշտ է, որպեսզի հայկական կազմավորումները հեռանան հրդեհված տարածքներից՝ անվտանգ բնապահպանական գործողության անցկացման համար պայմաններ ստեղծելու նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG