Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադ. «ԱՄՆ-ը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա»


«ԱՄՆ-ը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա», - հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեքշաբթի օրը «Ալ-Արաբիա» հեռուստատեսության հարցազրույցում:

Այն հարցին, թե «հնարավո՞ր է արդյոք նոր պատերազմ տարածաշրջանում, այդ թվում Իրանի դեմ», Ահմադինեջադը պատասխանել է. - «Միլիտարիստները խրվել են ճահճում, այդ պատճառով ես կասկածում եմ, թե ամերիկացի քաղաքական գործիչները կհամարձակվեն նոր պատերազմ սկսել տարածաշրջանում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահը նաեւ համոզմունք է հայտնել, որ [Իսրայելի] «սիոնիստական ռեժիմը», Լիբանանի հետ պատերազմից հետո ձգտելով վերականգնել իր վարկը, կրկին կհարձակվի այդ երկրի վրա, «քանի որ նրանք ջախջախիչ պարտություն կրեցին Լիբանանի ժողովրդից»:

Սիրիայի վրա Իսրայելի հարձակումը Ահմադինեջադը քիչ հավանական է համարել, քանի որ, նրա խոսքերով, Իսրայելը «չի կարող բացել նոր ճակատ եւ չունի դրա համար բավարար ուժեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG