Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիքոլաս Բերնսը ժամանում է Անկարա


Այսօր Անկարա է ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիքոլաս Բերնսը, որն առաջիկա երկու օրերին բանակցելու է Թուրքիայի ղեկավարների հետ:

Ակնկալվում է, որ բանակցությունների օրակարգում կլինի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ասպարեզում ամենահրատապ հարցը՝ Իրաքի խնդիրը:

Ինչպես ամերիկացի վերլուծաբաններն են նշում, Իրաքում Վաշինգտոնի քաղաքականության ձախողման դեպքում զարգացումները կարող են ընթանալ այսպես կոչված «դոմինոյի էֆեկտի» տարբերակով՝ Իրաքը կփլուզվի, եւ անջատ կազմավորումներ կստեղծեն ոչ միայն սունիներն ու շիաները. նավթով հարուստ հյուսիսային քրդական շրջաներում նոր թափ կստանա անկախ պետություն հռչակելու շարժումը, որին, անկասկած, կմիանան Թուրքիային հարավ-արեւելքի քրդերը:

Թուրք գեներալները վերջին օրերին նորից սպառնում են հանուն Թուրքիայի տարածքային ամբողջականության Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ ծավալել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG