Մատչելիության հղումներ

Այտեչ Բիժեւ. «Ռուսաստանը կատարելագործել է Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը»


Անցած տարի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը կատարելագործվել եւ արդիականացվել է Ռուսաստանի աջակցությամբ: Այդ մասին այսօր «Կրասնայա զվեզդա» թերթում հայտնել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Այտեչ Բիժեւը:

«Իրականացվել է տեխնիկայի, կառավարման եւ կապի համակարգի վերանորոգում, ինչպես նաեւ հայաստանցի զինվորականների վերապատրաստում՝ C֊-300 զենիթահրթիռային համակարգերի հետ աշխատելու նպատակով»,֊ - ասել է գեներալ֊-լեյտենանտը:

Թերթը հիշեցնում է, որ Հայաստանում է գտնվում ռուսաստանյան 102-֊րդ ռազմակայանը:

(Լուսանկարում` C֊-300 զենիթահրթիռային համակարգը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG