Մատչելիության հղումներ

Վրաստանում «Վարդերի հեղափոխության» խորհրդանիշ գավաթը կարող է վաճառքի հանվել


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հայտնի գավաթը, որը վերածվել է «Վարդերի հեղափոխության» խորհրդանիշի եւ ներկայումս պատկանում է Georgian Times թերթի գլխավոր խմբագիր Գեորգի Կապանաձեին, կարող է վաճառքի հանվել: Այս մասին հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը:

Գավաթի եւ արծաթե բաժակակալի վրա փորագրված են Կրեմլը եւ խորհրդային իշխանության այլ խորհրդանիշներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին, երբ վրաց հեղափոխականները՝ երկրի ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, ներխուժեցին խորհրդարանի շենք, Շեւարդնաձեն կանգնած էր ամբիոնում՝ իր սիրելի գավաթը ձեռքին: Թիկնապահները Շեւարդնաձեին հեռացրին դահլիճից, իսկ Սահակաշվիլին գրավեց նրա տեղը եւ խմեց գավաթում եղած թեյը:

New Time պարբերականի հարցազրույցում Շեւարդնաձեն վերհիշել է. - «Ես տեսա, թե ինչպես Սահակաշվիլին բարձրացավ ամբիոն, նայեց աջ եւ ձախ եւ խմեց իմ թեյը: Գուցե նա հիմա իրեն ավելի լավ կզգա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG