Մատչելիության հղումներ

Նալբանդյանը եւ Շարապովան ավստրալական մրցաշարում բողոքել են շոգից


Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը եւ ռուսաստանցի Մարիա Շարապովան, որոնք մասնակցում են Ավստրալիայի բաց առաջնությանը, այսօր բողոքել են շոգից:

Դավիթ Նալբանդյանը հաղթող է ճանաչվել Յանկո Տիպսարեւիչի հետ մենամարտում, երբ սերբ թենիսիստը հրաժարվել է շարունակել հանդիպումը 40 աստիճան շոգի պատճառով, հաղորդում է «Ֆրանսպրես»֊-ը:

Խաղից հետո Նալբանդյանն ասել է, որ եղանակային պայմանները մրցաշարում «ահավոր» են: Իսկ աշխարհի թիվ երկու թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջարկել է հետաձգել Ավստրալիայի բաց առաջնությունները: Մասնագետները դա քիչ հավանական են համարում, որովհետեւ Ավստրալիայի առաջնությամբ է սկսվում, այսպես կոչված, «Մեծ սաղավարտ» մրցափուլը, եւ առաջնության հետաձգման դեպքում անհրաժեշտ կլինի վերանայել նաեւ մյուս մրցաշարերի ժամանակացույցը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG