Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը ստորագրել է իր լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունները


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը այսօր ստորագրել է սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժեղացնում են երկրի նախագահի իշխանությունը:

Փոփոխված Սահմանադրությունը նախագահին իրավունք է տալիս նշանակել կառավարության անդամներին, շրջանների ղեկավարներին եւ մի շարք այլ պաշտոնյաների, ինչպես նաեւ ուժեղացնում է նրա վերահսկողությունը իրավապահ մարմինների նկատմամբ:

Այս փոփոխություններով, փաստորեն, ի չիք են դառնում դեկտեմբերին ընդդիմության ճնշման տակ երկրի հիմնական օրենքում կատարված փոփոխոթյունները, որոնցով նախագահի լիազորությունները սահմանափակվել էին:

Վերջին փոփոխությունները հարուցել են ընդդիմադիր «Հանուն բարեփոխումների» դաշինքի եւ իրավապաշտպան կազմակերպությունների դիմադրությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG