ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, թե իրականացնելու է Իրաք լրացուցիչ ուժեր ուղարկելու ծրագիրը՝ անկախ դրան Կոնգրեսի ընդդիմության աստիճանից: Կիրակի երեկոյան ելույթ ունենալով ամերիկյան հեռուստատեսությամբ՝ Բուշը, մասնավորապես, ասել է. - «Ես կայացրել եմ իմ որոշումը, եւ մենք առաջ ենք շարժվում»:
Դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից սենատոր Բարաք Օբաման հայտնել է, թե օրենսդիրները Բուշին զսպելու ուղիներ են փնտրում:
ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին, սակայն, հայտարարել է, թե դեմոկրատները քննադատում են՝ առանց լուրջ այլընտրանք առաջարկելու, եւ օրենսդիրներին հիշեցրել է, որ նախագահ Բուշը զորքերի գերագույն հրամանատարն է:
Ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հարդլիի խոսքերով, Սպիտակ տունն արդեն իսկ ունի Իրաք լրացուցիչ ուժեր ուղարկելու համար պահանջվող գումարը, որը հատկացրել է Կոնգրեսը:
ԱՄՆ-ի նախագահը անցած շաբաթ հրապարակել էր Իրաքի հարցում իր նոր ռազմավարությունը, որով նախատեսվում է եւս 21,5 հազար զինծառայող ուղարկել Իրաք:
Բուշի ծրագրին դեմ են արտահայտվել դեմոկրատները եւ հանրապետականներից ոմանք: Հարցումների արդյունքները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունը նույնպես դեմ է Իրաք հավելյալ ուժեր ուղարկելուն:
Այսօր, Բուշի նոր ռազմավարության հրապարակումից մեկ շաբաթ անց, ԱՄՆ-ի պաշտպանության նորանշանակ նախարար Ռոբերտ Գեյթսը առաջին անգամ այցելելու է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: