HSBC Bank Armenia դրամատունը երեկվանից սկսել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների փոխհատուցման վճարումները: Գումարը տրամադրել է New York Lile Insurance ամերիկյան ընկերությունը, որտեղ ժամանակին ապահովագրվել էին ցեղասպանության զոհ դարձած հայերը:
Արդեն երեկ 5 մարդ ստացել է փոխհատուցում, Երեւանից եւ մարզերից եւս 1248 հոգի վճարման ցուցակներում են: HSBC բանկին այս պարտավորությունը վստահել է, այսպես կոչված, Հաշտեցման հիմնադրամի խորհուրդը, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին բանկից, վճարումը կատարվում է ըստ հիմնադրամի հաստատած ցուցակների եւ հիմնադրամի կողմից վավերացված նամակների: Առանց այդ նամակների վճարում չի իրականացվելու:
«Հայցվորները պետք է անձամբ ներկայանան: Ցավոք, լինում են դեպքեր, երբ նրանցից ոմանք մահացած են լինում եւ որդին կամ դուստրն է ուզում ստանալ: Սակայն նման դեպքերում գումարը նրանց տալու իրավունք ունենք միայն այն պարագայում, եթե ներկայացնում են նոտարիատով հաստատված` ժառանգորդը լինելու մասին կտակ կամ լիազորագիր», - նշեց HSBC բանկի հաճախորդների սպասարկման բաժնի կառավարիչ Սուրեն Զոհրաբյանը:
Բոլոր 1888 նամակները, որոնց մի մասը մերժողական են, արդեն բանկում են: Բայց դրանք հասցեատերերին ուղարկվում են աստիճանաբար, որպեսզի բանկում կուտակումներ չառաջանան:
«Փաթեթը 3-4 օր առաջ ենք ստացել, արդեն 100-ից ավելի նամակներ ուղարկել ենք, եւս 100-ը կուղարկենք վաղը: Շաբաթական 200 նամակ ենք ուղարկելու: Բոլոր նամակները հասցեատերերին կհասնեն 6 շաբաթվա ընթացքում: Գումարների բաշխումը կարող է մեկ-երկու ամիս շարունակվել: Թեեւ գումարների բաշխման ժամկետների սահմանափակում չկա: Եթե հիմնադրամը հաստատել է շահառուին, մենք պարտավոր ենք նրան վճարել, երբ նա ցանկանա»,- նշեց HSBC բանկի անհատական ֆինանսական ծառայությունների կառավարիչ Արտակ Խաչատրյանը:
New York Life Insurence ապահովագրական ընկերությունը, ստանալով զոհերի ապահովագրված ժառանգների 2515 դիմումները, նոյեմբերի 11-ից սկսել է վճարումները: Հայաստանում 3 միլիոն 674 հազար 970 դոլարը կբաշխվի 1253 հոգու միջեւ, 635 հայց մերժված է: 2,7 միլիոն կստանան ԱՄՆ-ի հայերը:
Ընդհանուր առմամբ, փոխհատուցման գործընթացն իրականացվում է աշխարհի 26 երկրներում: Այս նպատակով նախատեսված է շուրջ 8 միլիոն դոլար:
Իրինա Հովհաննիսյան