Մատչելիության հղումներ

Էնթոնի Գոդֆրի. «Հայաստանը մտադիր է բժշկական մասով խորացնել իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին»


Հայաստանը մտադիր է բժշկական մասով խորացնել իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին: Այդ մասին այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ֊-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:

«Սարքավորումները Ամերիկայի կառավարությունը դեռ մի քանի շաբաթ առաջ է բերել Հայաստան, եւ շուտով կկայանա դրանց ստացման շնորհանդեսը»,֊ - ասաց ամերիկացի դիվանագետը:


Էնթոնի Գոդֆրին հավաստիացրեց, որ ԱՄՆ֊-ը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին:

«Հայաստանի Ազգային ժողովի վերջին որոշումը եւ պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հասկանում է, որ պետք է իր լուման ներդնի միջազգային անվտանգության ապահովման գործում: Սա կարեւոր եւ վտանգավոր աշխատանք է, եւ մենք շատ ենք գնահատում այն»,֊ - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք Ամերիկան կցանկանա՞ր, որ Հայաստանը ավելացներ իր ներկայությունը Իրաքում, ԱՄՆ-֊ի գործերի հավատարմատարը պատասխանեց. - «Իհարկե, ԱՄՆ֊-ը դա կողջունի»:

Արդյոք Ամերիկան չի՞ ակնկալում, որ Հայաստանը մասնակցի նաեւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Այս հարցին ամերիկացի դիվանագետը պատասխանեց.֊ - «Հայաստանը ներուժ ունի այլ խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար, եւ ճանապահը բաց է»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ջորջ Բուշի հայտարարությունը Իրանի նկատմամբ վերաբերմունքը խստացնելու մասին ազդանշան չէ նաեւ Հայաստանի համար, արդյո՞ք Երեւանից չի պահանջվում ավելի զգուշավոր լինել Թեհրանի հետ հարաբերություններում, Էնթոնի Գոդֆրին պատասխանեց.֊ - «Մենք շփվել ենք Հայաստանի կառավարության հետ, մասնավորապես, Իրանի վերաբերյալ ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից հետո: Հայաստանը պարտավորվել է հավատարիմ մնալ այդ բանաձեւին»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG