Մատչելիության հղումներ

Եթովպիայի գերագույն դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի նախկին բռնապետին


Եթովպիայի գերագույն դատարանը այսօր հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի նախկին բռնապետ Մենգիսթու Հայլե Մարիամին՝ ցեղասպանության եւ այլ հանցագործությունների համար:

Մենգիսթուն, որը ներկայումս բնակվում է Զիմբաբվեում, 11 համախոհների հետ եթովպական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել դեռ դեկտեմբերին` իր 17-ամյա կառավարման տարիներին հազարավոր մարդկանց սպանությունների համար:

Զիմբաբվեի իշխանությունները հայտարարել են, թե չեն հանձնելու Եթովպիայի նախկին բռնապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG