Մատչելիության հղումներ

Վրաստանը գազ կստանա Ադրբեջանից


Հունվարի 12-ից Վրաստանը կսկսի գազ ստանալ Ադրբեջանից, որը 90 օրվա ընթացքում 90 միլիոն խորանարդ մետր երկնագույն վառելիք կմատակարարի հարեւան երկրին:

Ինչպես հաղորդել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, Ադրբեջանը գազը վաճառում է 120 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության համաձայն՝ Վրաստանի կարիքները 2007 թվականին կկազմեն 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ: Ռուսաստանյան «Գազպրոմ»֊ը համաձայնել է Վրաստանին մատակարարել 1,46 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 235 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց:

Բացի 90-֊օրյա պայմանավորվածությունից, Վրաստանը լրացուցիչ գազ կստանա Ադրբեջանից, երբ Շահ Դենիզ հանքավայրից ադրբեջանական գազը փետրվարին կսկսի հոսել դեպի Էրզրում:

Այդ նոր գազատարով տեղափոխելիք վառելիքից Վրաստանը կունենա իր մասնաբաժինը՝ տարեկան 250 միլիոն խորանարդ մետր ՝ 64 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Բացի այդ, Թուրքիան իր 3 միլիարդ մասնաբաժնից Վրաստանին է զիջել 800 միլիոն խորանարդ մետրը՝ անհայտ գնով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG