IP ծառայություններ մատուցող ընկերություններն արդարադատության նախարարությունից պահանջում են չվավերացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երկուշաբթի օրվա որոշումը, հակառակ դեպքում նրանցից մի քանիսը մտադիր են դիմել դատարան` բողոքարկելու վճիռը: Հանձնաժողովի որոշման հետեւանքով հնարավոր է, որ «ԱրմենՏել»-ը կասեցնի ինտերնետային հեռախոսակապ մատուցող շուրջ 3 տասնյակ ընկերությունների գործունեությունը:
Հանձնաժողովի որոշման համաձայն, «ԱրմենՏել»-ին իրավունք է տրվել լրիվ կամ մասնակիորեն սահմանափակել IP հեռախոսակապ ապահովող ընկերությունների ծառայությունները: Եվ եթե որոշումը առաջիկա երեք օրերին վավերացվի արդարադատության նախարարությունում, ապա ուժի մեջ մտնելու պահից, այսինքն` 10-15 օր հետո, «ԱրմենՏել»-ը իրավասու է անջատել այս ընկերությունների հեռախոսահամարները, եւ դրանք իրավունք կունենան գործել լիցենզավորվելուց հետո, ինչը հնարավոր է միայն ամիսներ անց:
«Եթե Մոսկվայի հետ կապի ինքնարժեքը երկու սենթ է, «ԱրմենՏել»-ը այսօր 280 դրամով է վաճառում, ինչո՞ւ ժողովուրդը չօգտվի 20 դրամով: Հանձնաժողովը ժողովրդի շահե՞րը պետք է պաշտպաներ, թե՞ «ԱրմենՏել»-ի», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում նշեց IP կապ ապահովող «Ավրորա» ընկերության ղեկավար Արթուր Երզնկյանը: - «Բոլոր ընկերություններս ունենք կապի եւ տրանսպորտի նախարարության համանման որոշումը՝ որ մեր գործունեությամբ չենք հակասում «ԱրմենՏել»-ի մենաշնորհային շահերին, 4-5 տարի աշխատել ենք, պետությանը հարկեր ենք վճարել, որեւէ զգուշացում երբեւէ չենք ստացել, թե «անօրինական» ենք: Իսկ «ԱրմենՏել»-ը ընդամենը մեկ տարի առաջ է ստացել մենաշնորհի իրավունք»:
«Մենք՝ որպես կարգավորող մարմին, պաշտպանել ենք «ԱրմենՏել»-ի բացառիկ իրավունքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: - «Իսկ առաջիկայում, երբ «ԱրմենՏել»-ը աստիճանաբար կհրաժարվի կապի տարբեր բնագավառներում իր մենաշնորհային դիրքից, ամբողջ դաշտն ազատականացվելու է, եւ այդ ծառայությունները մատուցող ընկերությունները ազատ մրցակցային դաշտում են գործելու: Ովքեր ավելի մատչելի գներով ավելի որակյալ ծառայություններ կմատուցեն՝ մրցակցային դաշտում կլինեն գերիշխող»:
Իրինա Հովհաննիսյան