Մատչելիության հղումներ

Բաղդադի մոտակայքում աղետի է ենթարկվել թուրք բանվորների տեղափոխող օդանավը


Այսօր Բաղդադի մոտակայքում աղետի է ենթարկվել թուրք բանվորների տեղափոխող մոլդովական բեռնատար օդանավը, ինչի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 30 մարդ, եւս 2-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, «ԱՆ» օդանավը, որում եղել են 30 թուրք բանվորներ եւ անձնակազմի 5 անդամները, այսօր առավոտյան թռել էր Ադանայից:

Համաձայն Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության, աղետի պատճառը թանձր մառախուղն է եղել. օդանավը վայր է ընկել Բաղդադի օդանավակայանից 2,5 կիլոմետր հեռավորության վրա՝ վայրէջքի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG