Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը պայմանագիր կնքեց Հայաստանի վիճծառայության հետ


«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը, որն առաջիկա տարիներին մոտ 235 միլիոն դոլար է հատկացնելու Հայաստանին, պայմանագիր է կնքել Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հետ:

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի մամլո ծառայությունը հայտնում է, որ հիմնադրամը վիճծառայությանը տարեկան հատկացնելու է մոտ 400 հազար դոլար:

Փոխարենը վիճծառայությունը տեղեկություններ կտրամադրի գյուղական վայրերում աղքատության մակարդակի, գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների եւ այլ հարցերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG