Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Երկու ամսից Վրաստանը կշրջվի դեպի ադրբեջանական գազը»


«Ռուսաստանը բարձրացրել է Վրաստանին վաճառվող գազի գինը մինչեւ 235 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, սակայն Վրաստանը մեկ-երկու ամսից գրեթե լիովին կշրջվի դեպի ադրբեջանական գազը»,֊ - ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն իր արձակուրդն անցկացնում է Ուկրաինայում:

Նրա վկայությամբ՝ հարցը ոչ թե գազի սակագինն է, այլ մատակարարման կայունությունը: «Ռուսաստանյան էներգակիրների մատակարարումը եւ տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ կախված են Մոսկվայի քաղաքական մոտեցումներից, իսկ դա անլուրջ դիրքորոշում է»:

Այս հայտարարությունները Սահակաշվիլին արել է Կոլոմիե քաղաքում, որի բնակիչներին հանդիպել է իր ուկրաինացի պաշտոնակից Վիկտոր Յուշչենկոյի հետ միասին:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես»-֊ը, Սահակաշվիլին Ուկրաինայում կմնա մինչեւ հունվարի 6-֊ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG