Մատչելիության հղումներ

Լիբանանահայերը բողոքել են Թուրքիայի վարչապետի այցի դեմ


Հազարավոր լիբանանահայեր երեկ Բեյրությում բողոքել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցի դեմ:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, բեյրութահայերը մայրաքաղաքի կենտրոնում ծածանել են Լիբանանի եւ Հայաստանի դրոշները:

Նրանց բերած պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Իսրայելի դաշնակից Թուրքիան չի կարող խաղաղություն հաստատել Լիբանանում»:

Ռեջեփ Էրդողանը երեկ մեկօրյա այցով գտնվել է Լիբանանում:

Թուրքիան 260 խաղաղապահ է գործուղել Լիբանան: Նրանք տեղակայված են Տիր բնակավայրում, որտեղ հայկական համայնք չկա:

Հոկտեմբերին մոտ 100 հազար լիբանանահայեր բողոքի ցույց էին կազմակերպել Բեյրութի կենտրոնում՝ թուրք խաղաղապահներին Լիբանանում տեղակայելու դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG