Երկրորդ աշխարհամարտի ավարտից ավելի քան 60 տարի անց Մեծ Բրիտանիան մարեց պարտքը ԱՄՆ-֊ին եւ Կանադային: Այսօր Բրիտանիայի իշխանությունները հայտարարեցին, որ վճարված են պարտքի վերջին մասնաբաժինները՝ 83 միլիոն դոլար ԱՄՆ֊-ին եւ 23 միլիոն Կանադային:
1945 եւ 1946 թվականներին Լոնդոնը Վաշինգտոնից եւ Օտտավայից մոտ 5 միլիարդ դոլարի պարտք էր վերցրել՝ հետպատերազմական վերականգնման համար:
1945 եւ 1946 թվականներին Լոնդոնը Վաշինգտոնից եւ Օտտավայից մոտ 5 միլիարդ դոլարի պարտք էր վերցրել՝ հետպատերազմական վերականգնման համար: