Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Սեֆիլյանի եւ Մալխասյանի ձերբակալության պատճառները հետաքննող պատգամավորական խումբ


Ստեղծվել է Ժիրայր Սեֆ?իլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել էին դեկտեմբերի 10-ին, նրանց դեմ հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի («ՀՀ Սահմանադրական կարգը բռնության փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր») հատկանիշներով:

Ինչպես իրենց տարածած հայտարարությունում նշում են պատգամավորները, խմբի նպատակն է բազմակողմանիորեն ուսումնասիրել խնդիրը, պարզաբանումներ ստանալ համապատասխան մարմիններից, բացահայտել ձերբակալությունների իրական պատճառները եւ ներկայացնել դրանք հանրությանը:

«Հայ կամավորականների համախմբման» հավաքում իրենց արտասանած ելույթների համար ժիրայր Սե?ֆ?իլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը ծնում է բազմաթիվ հարցականներ», - ասված է հայտարարությունում: - «Հատուկ մտահոգության պատճառ են հանդիսանում Ազգային անվտանգության ծառայության մեկնաբանությունները եւ ձեւակերպումները, որոնցով փորձ է արվում իշխող վարչակարգի դեմ հնչած արտահայտությունները ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր»:

Հայտարարությունը ստորագրած Մանուկ Գասպարյանը, Արամ Գ. Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Զաքարյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Էդմունդ Ծատուրյանը գտնում են, որ Սեֆիլյանի եւ Մալխասյանի ձերբակալությունը վերածվում է ազգային անվտանգության հարցի՝ «հաշվի առնելով նրանց քաղաքացիական դիրքորոշումները առաջնահերթ կարեւորություն ներկայացնող արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ Ղարաբաղյան կարգավորման համատեքստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG