Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Քաղաքական դաշտի կայացման համար պակասում է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը»


Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, հայաստանյան քաղաքական դաշտի կայացման համար պակասում են ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն ու սահմանադրական դրույթների կիրառումը:

«Որոշ արատավոր երեւույթներ մեր քաղաքական ասպարեզից դուրս կգան», - հավելեց խորհրդարանի խոսնակը:

Թորոսյանի կարծիքով, ավարտվող տարվա ամենամեծ ձեռքբերումը սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքացիների` Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն է, իսկ ամենալուրջ անհաջողությունը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծի մերժումը խորհրդարանի կողմից:

Գալիք տարվա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Թորոսյանը ասաց. - «Պատասխանատվությունը [ազատ եւ արդար ընտրությունների անցկացման] ուղղակի մի բան չէ մի տեղ դրած, որ վերցնես կամ չվերցնես»:

Հարցին, թե ինչը կարող է լինել գալիք տարվա սենսացիան, Թորոսյանը արձագանքեց. - «Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ընտրությունները»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG