Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի վտարանդի ընդդիմությունը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին


Թուրքմենստանի նախագահական ընտրությունների մասին օրենքը, որն այսօր հրապարակվել է մամուլում, վտարանդի ընդդիմությանը հնարավորություն չի տալիս մասնակցել ընտրություններին:

Համաձայն օրենքի, ընտրություններին առաջադրվող թեկնածուները պետք է երկրում մշտապես բնակված լինեն վերջին 15 տարիներին, ինչը բացառում է ներկայումս վտարանդի ընդդիմության որեւէ ներկայացուցչի առաջադրումը:

Օրենքը սահմանում է նաեւ, որ թեկնածուների տարիքը չպետք է լինի 40 տարեկանից ցածր եւ 70 տարեկանից բարձր:

Ժողովրդական խորհուրդը պետք է առաջադրի թեկնածուներ եւ ընտրություններից հետո հաստատի հաղթող թեկնածուի համապատասխանությունը երկրի բարձրագույն պաշտոնին:

Ժողովրդական խորհուրդը նախագահական ընտրությունների օր է նշանակել 2007 թվականի փետրվարի 11-ը:

Ընտրությունների մասին օրենք հետխորհրդային Թուրքմենստանում մինչ օրս ընդունված չէր, քանի որ Սափարմուրադ Նիյազովն իրեն հռչակել էր երկրի ցմահ նախագահ:

Նիյազովը մահացավ անցած շաբաթ սրտի տագնապից՝ 66 տարեկանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG