Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի 19-ամյա շարքայինը գերի է հանձնվել


Կիրակի օրը ժամը 14:10-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին առանց զենքի եւ զինամթերքի մոտեցել եւ գերի է հանձնվել ադրբեջանական զինված ուժերի 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Սամիդ Նազիմօղլի Մամեդովը: Իր արարքը նա բացատրել է սպաների կողմից պարբերաբար ծաղրի եւ ծեծի ենթարկվելու փաստով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Սամիդ Մամեդովը ծառայում է մեկ տարի, զորակոչվել է Աղստաֆայի զինկոմիսարիատից:

Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG