Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հուղարկավորությունից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Բաուչերը այդ երկրի իշխանություններին առաջարկել է սկսել նոր հարաբերությունների դարաշրջան:
«Ես ԱՄՆ-ից եկել եմ, որպեսզի ցավակցություններս հայտնեմ Թուրքմենստանին, ինչպես նաեւ` նոր փոխհարաբերությունների հույս հայտնեմ», - լրագրողներին ասել է Բաուչերը Թուրքմենստանի նախագահի պաշտոնակատար Կուրբանգուլու Բերդիմուխամեդովի հետ հանդիպումից հետո:
«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Բաուչերը նշել է, որ ինչպես էլ խոսեն Նիյազովի մասին՝ նրա մահից հետո Թուրքմենստանի ժողովուրդն ապրում է «անորոշության ժամանակաշրջան», եւ հայտարարել, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները բաց է նոր հարաբերությունների կառուցման համար»:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը դեռ վաղ է համարել եզրակացություններ անել Թուրքմենիայի ժամանակավոր կառավարության հնարավոր պատասխանի վերաբերյալ:
ԱՄՆ-ը քննադատում էր Նիյազովին 21-ամյա կառավարման ընթացքում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համար:
Սափարմուրադ Նիյազովի հուղարկավորությունը կայացել է կիրակի օրը՝ նրա հայրենի Կիպչակ ավանի մզկիթում: Արարողությանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց շարասյունը ձգվում էր մի քանի կիլոմետր:
Թուրքմենբաշիին վերջին հրաժեշտ են տվել նաեւ աշխարհի երկու տասնյակ երկրների պատվիրակություններ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Սափարմուրադ Նիյազովը մահացել է դեկտեմբերի 21-ին՝ սրտի տագնապից, 66 տարեկան հասակում:
Իրինա Հովհաննիսյան