Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել գալիք խորհրդարանական ընտրություններում: «Անպայման առաջադրվելու եմ», - «Ազատություն» ռադիոկայանին հայտարարեց նա:
Միաժամանակ, պատգամավորը նշեց, որ դեռ չգիտի, թե ո՞ր ընտրատարածքում է առաջադրվելու եւ ովքե՞ր են իր հնարավոր մրցակիցները:
Ներկայիս խորհրդարանում Ալեքսանդր Սարգսյանը ընտրվել է համամասնական ընտրակարգով՝ Հանրապետական կուսակցության ցուցակով:
Ալեքսանդր Սարգսյանը ամիսներ ի վեր խորհրդարան չէր գալիս, ինչի արդյունքում մամուլը ենթադրություններ էր անում, թե պատգամավորը «հսկայական պարտքեր ունի եւ փախած է հանրապետությունից»:
Պատգամավորը, որը երեկ Ազգային ժողովում էր, իր տեւական բացակայության առնչությամբ հաստատեց, որ արտասահմանում էր, սակայն հերքեց վերոհիշյալ մեկնաբանությունները:
«Չէ, ես երբեւիցե փախած չեմ եղել», - ընդգծեց Ալեքսանդր Սարգսյանը:
Ռուզան Խաչատրյան