Մատչելիության հղումներ

Կբացվի Կարեն Դեմիրճյանի թանգարանը


Հաջորդ տարի կբացվի հայաստանցի հայտնի քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի թանգարանը, նրա մասին փաստավավերագրական կինոնկար կնկարահանվի: Այդ մասին այսօր հայտարարվեց Կարեն Դեմիրճյանի 75֊-ամյակի նշումը նախապատրաստող հանձնաժողովում:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-֊ին:

Ինչպես հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա նրա հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո, կթողարկվեն հոբելյանական նամականիշեր:

Ազգային ժողովի նախկին խոսնակը սպանվել է խորհրդարանում 1999 թվականի հոկտեմբերի 27-֊ին:

Կարեն Դեմիրճյանը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, իսկ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ստեղծել է Ժողովրդական կուսակցությունը, որի ղեկավարն այժմ նրա որդին է՝ Ստեփան Դեմիրճյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG