Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը՝ Թուրքիայում


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր մեկնել է Թուրքիա, որտեղ բանակցելու է այդ երկրի նախագահի եւ վարչապետի հետ:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Անկարայում քննարկվելու է Թուրքիային բաժին հասնող ադրբեջանական գազի մի մասը Վրաստանին մատակարարելու հարցը:

Մոտ 10 օր առաջ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարները համաձայնել էին, որ Բաքու-֊Թբիլիսի-֊Էրզրում գազատարով հաջորդ տարի Թուրքիային մատակարարվելիք գազի մի մասը բաշխվի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Միաժամանակ, երեկ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը հայտնեց, որ բանակցություններն այս հարցի շուրջ չեն ավարտվել, քանզի չի հստակեցվել, թե Վրաստանն ինչպես պետք է վճարի Թուրքիային գազի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG