Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Հաջորդ տարվանից Եվրամիության հետ հարաբերությունները մտնում են շատ ավելի համակարգված փուլ»


Հաջորդ տարվանից Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները մտնում են շատ ավելի համակարգված փուլ: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր ընդունելով Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Նա հույս է հայտնել, որ մեկնարկը հաջող կլինի:

Նախագահի խոսքերով, ներկայում փորձ է արվում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված Գործողությունների ընդհանուր ծրագրից առանձնացնել հաջորդ տարվա հիմնական գերակայությունները եւ հստակեցնել Եվրահանձնաժողովի հետ աշխատանքի մեխանիզմները:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Քոչարյանը եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը խոսել են ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների, Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին` կարեւորելով դրանց անցկացումը միջազգային չափանիշերին համապատասխան:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Փիթեր Սեմնեբիին երկուշաբթի օրը ընդունել է նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG