Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն կարծիք է հայտնել, որ հավաքվել են բավարար փաստեր՝ անվանելու համար 2004 թվականի սեպտեմբերին նախագահական ընտրարշավի ժամանակ իր թունավորմանը առնչություն ունեցող «կոնկրետ մարդկանց»:
«Ապացույցը ձեւակերպելն արդեն այնքան բարդ չէ, ինչպես թվում էր դեռ մեկ տարի առաջ», - ասել է Յուշչենկոն այսօր կայացած ասուլիսի ժամանակ: - «Արդեն բավարար տվյալներ կան՝ ձեռնաշղթաներով գալու եւ տանելու համար մարդկանց, որոնց մի մասը բացակայում է Ուկրաինայից»:
Ըստ Յուշչենկոյի, քննությունը պարզել է «վերջին փաստերն այն առնչությամբ, թե ով ինչ կերակուր է դրել սեղանին, եւ որտեղ կարող էր թույնի՝ կերակուրին անցնելու վտանգ լինել»:
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի խոսքերով, իր թունավորման գործը «որոշ քաղաքական գործիչների կամքով դեռ այսօր էլ հարցականի տակ է դրվում»:
«Դա հանցագործություն է ոչ միայն նախագահի դեմ, դա հանցագործություն է ազգի դեմ», - հայտարարել է Յուշչենկոն եւ հավելել. - «Կամ մենք այն կքննենք եւ ուժ կտանք ազգին, կամ էլ, եթե դա չանենք, կթուլացնենք նրան»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, փորձաքննությունները ցույց են տվել, որ Յուշչենկոյի թունավորման համար օգտագործվել է սինթեզի բավական բարձր աստիճանի դիոքսին, որը կարող են պատրաստել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները՝ ամենաարդիական լաբորատորիաներում:
Յուշչենկոն թունավորվել էր 2004 թվականի սեպտեմբերին, ինչից հետո նրա մոտ առողջական խնդիրներ էին առաջացել: Յուշչենկոն հետազոտվել եւ բուժման կուրս էր անցել Վիեննայում: