«Հուզվել են» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի խորհրդարանի 9 պատգամավորներ Ղարաբաղում հետեւել են սահմանադրական հանրաքվեի ընթացքին: Ընդ որում, Հանրապետական կուսակցության պատվիրակության անդամները ոչ միայն շատ ուշադիր հետեւել են, այլեւ, ըստ թերթի, հուզվել են արցախցիների ակտիվ մասնակցությունից, «իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը ոչ մի կերպ չի կարողացել զսպել արցունքները»: «Եվ քանի որ նրանք անկեղծորեն ոգեւորված էին», թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ այդ պահին արդյոք հիշո՞ւմ էին 2005-ի հանրաքվեն, որը «սաղացնելու» գործում ՀՀԿ-ն իր մեծ ներդրումն է ունեցել: Պարզվել է, որ «համեմատությունը նրանց մեջ բարի նախանձ է առաջացրել»: «Բայց, որպեսզի բարի նախանձի թեման չտանի ավելի լուրջ խոստովանությունների, դիտորդ Արմեն Աշոտյանը որոշեց «բմբլահան» անել միջազգային այն կառույցներին, որոնք Լեռնային Ղարաբաղի ապագան կփորձեին տեսնել «ալիեւյան» Ադրբեջանում», - գրում է թերթը:
Նույն թեմային անդրադառնալով՝«Արդար, բայց անպետք հանրաքվե» խորագրի ներքո «Տարեգիր»-ը գրում է. - «Միջազգային հանրությունը ճանաչում է մեզանում կեղծված ընտրությունների եւ հանրաքվեների արդյունքները, բայց չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի սահմանադրության չկեղծված հանրաքվեն: Գուցե պետք էր դա է՞լ կեղծել»:
«Դրսում ուրիշի աչքն են հանում, ներսում՝ մեր» վերնագրի տակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեին` «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագրականն այսօր հետահայաց գնահատել է. - «Հայաստանում եւ Ղարաբաղում մի տեսակ արհամարհանքով, բայց նաեւ որոշակի վիրավորվածությամբ են խոսում, որ միջազգային հանրությունն անարդարացիորեն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի սահմանադրության հանրաքվեն։ Մինչդեռ, փաստ է, որ Հայաստանն ինքն էլ այդ հանրաքվեն չի ճանաչել ու չի ճանաչում։ Այլապես Ադրբեջանի հետ չէր բանակցի Ղարաբաղի անկախության նոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»։
Նույն թերթը «Կյանքում ամեն ինչ է անցողիկ, առաջին հերթին՝ պաշտոնը» խորագրի ներքո տեղեկացնում է. - «Լոռու մարզպետի պաշտոնից Հենրիկ Քոչինյանի ազատումը խուճապ է առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում, թեեւ ՀՀԿ-ականները փորձում են դա թաքցնել: Հանրապետական պաշտոնյաները իրենց աթոռից վախենալով՝ հայտնվել են լուրջ մտատանջության մեջ»: «Առավել անհանգիստ վիճակում են ՀՀԿ-ն ներկայացնող մյուս մարզպետները, մտածելով, որ եթե մարզպետի պաշտոնից ազատվում է Քոչինյանի նման նվիրյալ հանրապետականը, որը, մասնավորապես, բոլոր ընտրություններում հայտնի է ՀՀԿ-ին մատուցած իր անձնազոհ ծառայություններով, ապա այս խառը ու խրթին ժամանակներում իրենցից ամեն մեկն էլ կարող է ոտնատակ գնալ», - գրում է «Տարեգիր»-ը եւ հավելում. - «Սկսել են կատարվածից նույնիսկ փիլիսոփայական եզրահանգումների գալ, որ կյանքում ամեն ինչ է անցողիկ՝ թե կուսակցական նվիրվածությունը, թե փողը, թե պաշտոնը եւ թե ինքը՝ կյանքը»:
«Դեռ ժամանակ կա» վերնագրի տակ կանխատեսելով, թե «մոտակա տասնամյակներին Ռուսաստանին սպասում է հերթական կոլապսը, քանի որ այդ երկիրը չի արդիականանում», «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր գնահատել է. - «Եթե Ռուսաստանի հերթական կոլապսը տեղի ունենա այսօր կամ վաղը, նրա արբանյակներին, առաջին հերթին՝ Հայաստանին, նույնպես կործանում է սպասում»։ «Մենք կախված ենք Ռուսաստանից թե՛ օբյեկտիվ պատճառներով, թե՛ մեր այսօրվա իշխանության անհեռատես քաղաքականության շնորհիվ։ Բայց եթե Ռուսաստանը «պայթի» 30-40 տարի հետո, մենք շանս ունենք փրկվելու, եթե մինչ այդ մեր բոլոր չորս հարեւանների հետ միասին քայլեր ձեռնարկենք Եվրոպային իսկապես ինտեգրվելու ուղղությամբ», - եզրակացրել է խմբագրականը։
Վիրահայ Վահագն Չախալյանի եւ լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանի հետ կատարվածին անդրադառնալով` «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրն այսօր որակել է. - «Ձերբակալությունների ձեւը եւ դրանց հետեւած պաշտոնական հաղորդագրություններն ու «բացատրությունները» հուշում են, որ իշխանությունները ներքին տագնապ են ապրում, ջղաձիգ մի վիճակ, որի պատճառներն առայժմ դժվար է ախտորոշել: Միայն կարելի է պնդել, որ այդ պատճառներն ավելի շուտ ներքին են, քան արտաքին: Խիստ խոցելի էր, անհամոզիչ եւ անգամ անհեթեթ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը հետեւած Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը… Պարզվում է, որ 15 տարուց ի վեր Հայաստանում բնակվող, Արցախում մարտնչած, արդեն 3 տարի անընդհատ ՀՀ քաղաքացիություն պահանջող Սեֆիլյանը «օտարերկրյա քաղաքացի» է, այսինքն՝ վարձկան մոջահեդի նման մի բան»: «Այդ աշխատակիցները մի՞թե չեն զգում, որ դրանով վիրավորում են ողջ սփյուռքահայությանը, որին ոմանք հաճախ են մեղադրում Արցախյան ազատամարտին քիչ թվով մասնակցելու համար», - եզրակացրել է խմբագրականը։
Սեֆիլյանի ձերբակալման թեմային անդրադառնալով` «Հայք» պարբերականի խմբագրականն իր հերթին շեշտադրել է. - «Սեֆիլյանին կալանավորելը, անշուշտ, գործունեության նոր դաշտ կբացի կրիմինալի դեմ պայքարելուց ձանձրացած ընդդիմադիրների համար, իսկ մեկ-երկու պետական չինովնիկ էլ հանձնարարություն կստանան բացատրել ժողովրդին, թե ինչ վտանգավոր հանցագործ է մեկուսացվել հասարակությունից։ Այսինքն՝ նոր թեմա՝ մարդկանց ուշադրությունը սեւեռելու եւ այդ կերպ էական խնդիրներից շեղելու համար։ Ի վերջո, Սեֆիլյանին հենց այդ նպատակով էլ պահում էին»։
Ատոմ Մարգարյան