Մատչելիության հղումներ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ. «Եվրամիության որոշումը պետք է ավելի խիստ լիներ»


Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը գտնում է, որ Եվրամիության արտգործնախարարների որոշումը՝ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ, պետք է ավելի խիստ լիներ:

Երեկ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները որոշել են մասնակիորեն սառեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները, քանզի Անկարան չի բացում իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, «հայկական լոբբիստական կազմակերպությունը համոզված է, որ Թուրքիան պետք է պատժվեր նաեւ մարդու իրավունքների ոտնահարման, փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, Հայաստանի հետ սահմանները փակ պահելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար»:

«Եվրամիության անդամ երկրների որոշումը էլ ավելի է խճողել Թուրքիայի հետ հարաբերությունները»,֊ - ասել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG