Մատչելիության հղումներ

Մահացել է մոլորակի ամենատարեց կինը


116 տարեկան հասակում երկուշաբթի օրը մահացել է ամերիկուհի Էլիզաբեթ Բոլդենը, որը համարվում էր աշխարհի ամենատարեց կինը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վերջին տարիներին Բոլդենը ապրում էր ամերիկյան Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի ծերանոցում, որտեղ եւ մահկանացուն է կնքել:

Էլիզաբեթ Բոլդենը մարդկության ամենատարեց ներկայացուցիչն էր համարվում 2006 թվականի օգոստոսից:

Ներկայումս, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կարծիքով, Երկիր մոլորակի ամենատարեց մարդու տիտղոսը, ամենայն հավանականությամբ, կանցնի 115-ամյա պուերտոռիկացի Էմիլիանո Մերկադո դել Տորոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG