Մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ երկուշաբթի օրը խստորեն դատապարտեցին շաբաթավերջին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կատարված ձերբակալությունների մասին իրենք տեղեկացրել էին բոլոր կուսակցություններին, բայց որեւէ իշխանամետ ուժի ներկայացուցիչ չարձագանքեց հրավերին:
Չէր արձագանքել նաեւ «Ազգային միաբանություն»-ը:
Ըստ Արամ Կարապետյանի` ձերբակալությունների դրդապատճառները երկուսն էին. - «Մեկը ապագա ընտրություններն են, որտեղ իշխանությունը ցանկանում է ամեն գնով վերարտադրվել: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի հետ կապված գործընթացներն են` կարող են լինել այնպիսի պրոցեսներ, որոնք ձեռնտու չեն իշխանությանը»:
«Հասել է պահը, երբ մենք սթափվել ենք եւ զգում ենք, որ բաժակը լցված է եւ թափվում է», - ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կարծիքով, կատարվածը իշխանությունների «հերթական սխալն է». - «Ոչ թե վախի հասարակություն են ստեղծում, այլ ատելության հասարակություն իրենց նկատմամբ»:
Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, առաջին աստիճանի Մարտական խաչի շքանշանակիր է, ունի փոխգնդապետի կոչում:
«ՀՀ իշխանական բուրգը ամենաթողության եւ իրավական կամայականության հերթական անակնկալը մատուցեց հանրությանը: Հիմնազուրկ, մտացածին պատճառաբանությամբ ձերբակալվել են «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, արցախյան ազատամարտի նվիրյալ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի քանի զինակիցներ: Դա թերեւս գործող վարչակարգի պատկերացրած ժողովրդավարության ցայտուն վկայություններից մեկն է», - ասված է Րաֆֆի Հովհանիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում: - «Կուսակցությունը խորապես մտահոգված է եւ վճռականորեն դատապարտում է օրենքի անունից կատարվող ապօրինությունը, ինչը մոտեցող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ իր շրջանակներն ընդլայնելու միտումներ է դրսեւորում` վերահաստատելով խուճապի մեջ հայտնված իշխանակարգի հոգեվարքը»:
Աստղիկ Բեդեւյան